Բաժիններ՝

Զելենսկին անվանել է Վիլնյուսի հանդիպումների իր 3 առաջնահերթությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը լրագրողներին ասել է, թե որոնք են լինելու հուլիսի 12-ի հանդիպումների առաջնահերթությունները։ Այս մասին նշվում է Ուկրաինայի նախագահի հայտարարությունում։

«Կարծում եմ՝ այսօր կան երեք առաջնահերթ հարցեր։ Առաջինը զինամթերքի նոր փաթեթներն են ռազմադաշտում մեր բանակին աջակցելու համար․․․ Երկրորդը, կարծում եմ, հրավերն է ՆԱՏՕ․ մենք ցանկանում ենք «նույն էջի վրա լինել» բոլորի հետ», – ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ինչպես իրենք են հասկանում, այդ հրավերը կլինի այն ժամանակ, երբ «անվտանգային միջոցառումները թույլ տան»։

«Եվ երրորդ, մենք այսօր կքննարկենք և կպայքարենք հանուն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների՝ ՆԱՏՕ-ի ճանապարհին», – եզրափակել է Զելենսկին։

Հուլիսի 11-ին Զելենսկին «աննախադեպ և անհեթեթ» էր անվանել ՆԱՏՕ-ին միանալու համար Կիևին ժամկետներ չտրամադրելը։

Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկիի հետ խորհրդակցություններ կանցկացնեն ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստի ընթացքում։ Այս խորհրդի միջոցով ՆԱՏՕ-ն փորձում է Ուկրաինան հնարավորինս մոտեցնել դաշինքին՝ առանց երկրի անդամակցության։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս