Բաժիններ՝

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում ՆԱՏՕ-ի մշտական զորախմբեր չեն տեղակայվի

Ի տարբերություն Լատվիայի և Լիտվայի, Էստոնիայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները մշտական հիմունքներով չեն տեղակայելու իրենց զորախմբերը: Աս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Կայա Կալլասի հայտարարությունը:

«Այն ժամանակ, երբ Լատվիան և Լիտվան մտադիր են մշտական հիմունքներով տեղակայել ՆԱՏՕ-ի մարտական խմբերը, բրիտանացիները չեն ծրագրում մշտական զորախումբ տեղակայել Էստոնիայում»,-ասել է Կալլասը ՝ մեկնաբանելով Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ համագործակցություն ունեն բրիտանացիների հետ և պայմանավորվել են, թե ինչպես կազմակերպել համատեղ աշխատանքը:

Կալլասը կարևոր է համարում, որ Մեծ Բրիտանիան Էստոնիայի համար առանձնացնի կոնկրետ բրիգադներ, որոնք Էստոնիայում վերապատրաստում կանցնեն, և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի դրանք տեղափոխել այդտեղ:

«Մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր տարածքը մեր դաշնակիցների հետ առաջին պահից, և դա նշանակում է, որ մեր ռազմական ուժերն ու ծրագրերը ինտեգրված են ՆԱՏՕ-ի ծրագրերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների զինված ուժերի հետ», – հայտարարել է Կալլասը:

Նա նշել է, որ Բալթյան երկրների պաշտպանության պլանների համաձայն ՝ Էստոնիայի պաշտպանունակությունը զգալիորեն կուժեղանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս