«Դու հայրենիք ես տալիս, ես գիտեմ՝ ինչ եմ ասում, հավատա»․ Վարդան Օսկանյանը Փաշինյանին հուշում է՝ ինչ խոսի Շառլ Միշելի և Ալիևի հետ հանդիպմանը

«Հենց Բրյուսելում դու ունես այդ հնարավորությունը, որ Շառլ Միշելի ու Ալիևի ներկայությամբ ասես՝ հակառակ որ Պրագայում ես ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը՝ վկայակոչելով Ալմա Աթայի հռչակագիրը, հաշվի առենելով, որ այդ հռչակագիրը ոչ թե երկկողմ պայմանագիր է, այլ բազմակողմ հռչակագիր, կարծում եմ, որ այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը»,-երեկ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ով օրեր անց Բրյուսելում հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Շարունակելով բանակցային տրամաբանությունը փոխելու՝ նախկինում իր արած հայտարարությունների տրամաբանությունը՝ Վարդան Օսկանյանը կոնկրետ օրինակով Նիկոլ Փաշինյանին մատնանշեց կոնկրետ մեկ քայլ, որը նա կարող է անել այդ ուղղությամբ ցանկություն ունենալու դեպքում:

«Բայց դու կարող ես շարունակել քո տրամաբանության մեջ ու ասել՝ ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որ իրոք հիմք կստեղծվի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության:

Ուստի ես՝ Փաշինյանս առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում տեղ գտնի այն փաստը և հանգամանքը, որ Խորհրդային շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ: Ես հիմա առաջարկում եմ, որ բազմաթիվ օրակարգային հարցերի թվում ներառնք նաև այս հանգամանքը»,-իր առաջարկն այսպես ձևակերպեց Վարդան Օսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս