Բաժիններ՝

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

Վաղ առավոտյան Աթենքի կենտրոնում գտնվող Հունաստանի մասոնական գերագույն օթյակի մոտ պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը երկրորդ կասկածելի փաթեթի վերահսկվող պայթյուն է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Keep Talking Greece պարբերականը։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ից քիչ անց։ Պայթյունից առաջ ինչ-որ մեկը, որը չի բացահայտել իր ինքնությունը, ահազանգել է դրա մասին: Զանգահարողը, սակայն, չի նշել պայթյունի ժամը։

Երբ ոստիկանները շտապել են դեպի Գերագույն օթյակի շենք, պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանները շենքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կասկածելի փաթեթ և վերահսկվող պայթյուն են իրականացրել։

Ականատեսներից մեկը newsit.gr լրատվական կայքին պատմել է, որ շենքի առջև տեսել է մի երիտասարդի, ով ուսապարկը կամ տոպրակը գցել է շենքի դիմաց և հայհոյել մասոններին:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31