Բաժիններ՝

Պուտինը պատմել է՝ ինչպես է Պրիգոժինը հրաժարվել Կրեմլում արած իր առաջարկից

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից տեղեկացել է հունիսի 29-ին Կրեմլում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների հետ հանդիպման մանրամասները։ Հանդիպումը տևել է երեք ժամ։

Պուտինը լրագրողի հետ կիսվել է այդ հանդիպումից մի պատմությամբ։ Հանդիպմանը մասնակցել է 35 հոգի, այդ թվում՝ հրամանատարները:

«Դե, ահա դուք Կրեմլում եք: Կան աշխատանքի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Սեդոյ ազդակոչով (позывной) (ձեր) անմիջական հրամանատարի ղեկավարության ներքո: Այսինքն՝ այն մարդու, որի հրամանատարության ներքո «Վագներ»-ի մարտիկները վերջին 16 ամսվա ընթացքում ծառայել են», – պատմել է Պուտինը:

«Նրանք բոլորը կարող էին հավաքվել մեկ տեղում և շարունակել ծառայել, և նրանց համար ոչինչ չէր փոխվի: Նրանց առաջնորդելու էր այն նույն մարդը, որն ամբողջ ընթացքում եղել է նրանց իրական հրամանատարը: Եվ ի՞նչ: Շատերը գլխով համաձայնության նշան արեցին, երբ ես դա ասացի: Իսկ Պրիգոժինը, որը նստած էր առջևում և չէր տեսնում դա, լսելուց հետո ասաց.«Ոչ, տղաները համաձայն չեն այս որոշման հետ»»,-եզրափակել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս