
Հնդկաստանը նախնական համաձայնություն է տվել ֆրանսիական Rafale կործանիչներ և սուզանավեր գնելուն

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախնական հավանություն է տվել իր նավատորմի համար 26 միավոր Rafale կործանիչ և երեք Scorpene դասի սուզանավեր գնելուն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։
Հնդկաստանի ՊՆ-ն հավանությունը տվել է վարչապետ Նարենդրա Մոդիի Ֆրանսիա այցին ընդառաջ:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ նախատեսվում է, որ գնումների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 800 մլրդ ռուփի (9.75 մլրդ դոլար): Կառավարությունը ծախսերի ոչ մի թիվ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ գները դեռ պետք է բանակցվեն:
Հնդկաստանի վարչապետը Ֆրանսիա իր երկօրյա այցը սկսել է հուլիսի 13-ին: