Թուրքիայի Շենգենյան վիզայի դիմումներն ամենից շատ մերժվում են Գերմանիայի կողմից
Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2022-ին ամենից շատ Շենգենյան վիզայի համար դիմում ներկայացնող երկիրը եղել է Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ դիմումների մեծամասնությունը մերժվել է Գերմանիայի կողմից՝ շուրջ 48.000:
2023-ին դիմումների ինտենսիվությունը ևս շարունակվում է, սակայն դրան զուգահեռ աճում են նաև մերժումները: Այս ամենին զուգահեռ Թուրքիան հայտարարում է գործընթացի թեթևացման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ վիզային ռեժիմից ազատվեու համար առկա 72 նախապայմանից ներկայիս դրությամբ Թուրքիան չի կատարել միայն 6-ը: