Բաժիններ՝

ԵՄ-ն հայտարարել Է Նիգերի իրավիճակի վերաբերյալ ECOWAS-ի որոշումներին աջակցելու մասին

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) բոլոր որոշումներին և գործողություններին՝ կապված Նիգերի ռազմական ապստամբության հետ։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին օգոստոսի 17-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Մենք պատրաստ ենք աջակցել ECOWAS-ի բոլոր որոշումներին և գործողություններին, և դա ներառում է անհատական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները։ Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ ։ Մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ECOWAS-ի որոշումներին և գործողություններին» – ասել է մամուլի քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031