Բաժիններ՝

ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16-եր փոխանցել Կիևին

ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16 կործանիչներ փոխանցել Կիևին այն բանից հետո, երբ ավարտվի տվյալ ինքնաթիռների վրա ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի։

Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հուկստրան X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում ողջունել է Վաշինգտոնի այդ որոշումը։

ԱՄՆ-ի նման թույլտվության մասին, ըստ Bloomberg-ի, հայտնել է նաև Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։ Վերջինս նշել է, որ «ընկերական նամակ» է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որում Վաշինգտոնը շարադրել է Կոպենհագենի համար «գործողությունների որոշակի տարբերակներ»։

«Դաշնակիցների հետ միասին մենք հստակեցնում ենք հետագա քայլերը», – ասել է Ռասմուսենը։

Սակայն արտգործնախարարը չի հստակեցրել, թե հատկապես երբ Դանիան կարող է F-16-եր ուղարկել Ուկրաինային։

Անցյալ շաբաթ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է իր տարածքը տրամադրել՝ ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներով թռիչքի վարժեցնելու համար, եթե եվրոպացի դաշնակիցներն սպառեն իրենց հնարավորություններն այդ բնագավառում։

Reuters-ը նշում է, որ 11 երկրների կոալիցիան այս ամիս պետք է սկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը Դանիայում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս