Բաժիններ՝

Լավրովը Մոսկվայում ընդունել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարել հյուսիսկորեացի իր պաշտոնակից Ցոյ Սոն Հիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Բանակցությունների բացման ժամանակ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ։

«Ժամանակը, որը մենք ընտրել ենք մեր հանդիպման համար, հիանալիորեն հարմար է այն ակտիվ աշխատանքի նախնական արդյունքների ամփոփման համար, որն սկսվել է նախագահ Պուտինի և պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի միջև սեպտեմբերին «Վոստոչնի» տիեզերակայանում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման նպատակով։ Համապատասխան աշխատանքն արդեն ակտիվորեն ընթանում է», – ասել է նա։

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին իր հերթին բանակցություններում նշել է, որ ԿԺԴՀ-ն հնարավոր է համարում 2024 թվականին նոր մակարդակի բարձրացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նա ընդգծել է, որ ակտիվորեն առաջ է ընթանում երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս