Բաժիններ՝

Չինաստանը Ֆիլիպիններին զգուշացրել է «կրակի հետ չխաղալ»՝ Թայվանի հետ կապված հայտարարությունների համար

Չինաստանը կանչել է Ֆիլիպինների դեսպանին և այդ երկրին զգուշացրել է «կրակի հետ չխաղալ»։ Նման քայլի առիթ է դարձել այն, որ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը շնորհավորել է Լայ Ցինդեին Թայվանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ըստ Չինաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Պեկինը դժգոհություն է հայտնել, որ Մարկոսը շնորհավորել է Լային և նրան անվանել Թայվանի հաջորդ նախագահ։

«Նախագահ Մարկոսի համապատասխան արտահայտությունները լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը և… լրջորեն խախտում Ֆիլիպինների կողմից չինական կողմին տրված քաղաքական հանձնառությունները», – ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը՝ խորհուրդ տալով նախագահ Մարկոսին «ավելի շատ գրքեր կարդալ»՝ Թայվանի հարցը հանգամանորեն հասկանալու և ճիշտ եզրահանգումներ կատարելու համար։

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը հունվարի 16-ին ավելի վաղ վերահաստատել է երկրի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին՝ նշելով, որ Մարկոսի ուղերձը նպատակ է ունեցել ճանաչելու Ֆիլիպինների և Թայվանի փոխադարձ շահերը։

Լայ Ցինդեին Թայվանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031