Բաժիններ՝

Բլինքենը Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսի տնտեսական համաժողովում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աջակցությունը Կիևին՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի համար նոր ֆինանսավորման հաստատման հետ կապված տարաձայնություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման տեսանյութը տարածել է Kanal 13 ալիքը։

«Մենք լի ենք վճռականությամբ`շարունակելու մեր աջակցությունն Ուկրաինային, և շատ սերտորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ՝ դրան հասնելու համար: Գիտեմ, որ մեր եվրոպացի գործընկերները նույնը կանեն», – գործակալությունը մեջբերում է Բլինքենի խոսքերը:

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ աջակցությունը շարունակելու համար։ Զելենսկին շեշտել է, որ Վաշինգտոնի աջակցությունը Կիևին շատ կարևոր է և օգնում է դիմակայել Ռուսաստանի հարձակումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031