Բաժիններ՝

Գերմանական ԶԼՄ-ն հայտնել է տեղային հրադադարի հաստատման Կիևի պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ և այնտեղ ներկայացնել ծրագիր, որը ներառում է նաև Կիևի պատրաստակամությունը՝ համաձայնելու որոշ շրջաններում տեղային զինադադարի և հակամարտության ժամանակավոր սառեցման:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  գրում է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ Զելենսկին ցանկանում է իր ծրագիրը ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու նախագահի թեկնածուներ՝ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին։ Բացի վերը նշված կետերից, ծրագիրը պարունակում է նաև արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքին հարվածներ թույլ տալու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30