«Թուրքիան չէ, որ պիտի է մեր փոխարեն որոշումներ կայացնի». Կիպրոսի նախագահ

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ այդ քայլը վնաս է հասցնում Կիպրոսի թուրքական կողմի անվտանգությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլերը թուլացնում են ԱՄՆ-ի չեզոք վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ և դժվարացնում երկար ժամանակ չլուծված կիպրական խնդրի արդարացի լուծումը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, դատապարտելով Թուրքիայի այդօրինակ արձագանքը, հայտարարել է. «Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ կայացնի։ Եվ ոչ էլ մեր որոշումներն են Թուրքիայի արածների կամ չարածների արձագանքը։ Կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Կիպրոսի Հանրապետության հատուկ դերը աշխարհառազմավարական նշանակության առումով»:

Տեսանյութեր

Լրահոս