Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազա քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու ռազմական շենքերին, որոնք օգտագործվում էին զենքի արտադրության համար: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ Իսրայելի հետախուզության և Իսրայելի Անվտանգության վարչության ղեկավարությամբ, ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որոնք գործում էին երկու ռազմական կառույցներում Ալ-Ֆուրկան շրջանում։

Տեղեկատվության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կառույցները գտնվել են մի շինության կողքին, որը նախկինում ծառայել է որպես դպրոց և ներկայումս ծառայում է որպես ապաստարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30