Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը
Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի անհրաժեշտությունը դրա հավաքական անվտանգության ապահովմանը մասնակցելու համար՝ առանց օտարերկրացիների ներկայության։
Հանդիպմանը բարձրացված այլ հարցերի թվում են եղել համագործակցության ընդլայնման ուղիների ամրապնդման և Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործման հարցում երկու երկրների ռազմավարական շահերի ապահովման անհրաժեշտությունը։