
Իրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։
Այս մասին հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։«Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը:
Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։