Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավոր համագործակցությունը պետք է սկսվի հումանիտար միջանցքներից: Այդ մասին ամերիկյան վարչակազմում հայտարարել են Ժնեւի գագաթնաժողովի ավարտից հետո։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող է վերադառնալ ի շրջանս յուր, առկա է դինամիկա եւ հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել երկրում Ստրուկների ազատագրման օրը դաշնային տոն ճանաչելու՝ մի շարք օրենսդիրների առաջադրած նախաձեռնությանը, որը նշվում է հունիսի 19-ին: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ իր կայքում մատնանշելով, որ ԱՄՆ-ի նախագահը «տեղական ժամանակով 15:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) կստորագրի համապատասխան օրինագիծը։
Հունիսի 17-ին ամերիկյան մի քանի ավիաընկերությունների աշխատանքում գրանցվել են զանգվածային խափանումներ:
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է Արկտիկայի ավելի մեծ ռազմականացմամբ, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանը մնա խաղաղ համագործակցության տարածաշրջան։
Բեռլինի Ֆրիդրիխսհայնի շրջանում ձախ արմատականների հետ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում 60 ոստիկաններ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Միացյալ Նահանգների կառավարությունը կարծում է, որ Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական կտրվածքով, իսկ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նկատվել են բարելավման նշաններ: Ժնեւում լրագրողների համար կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ով վարակումներից մահացել է 600 հազար 220 մարդ: Այդ մասին հաղորդել է Associated Press թերթը։
Սեւ ծովի ափն առավելագույնս գերբեռնված է հանգստացողների հոսքի եւ տարածաշրջանում ժամանակակից հյուրանոցների անբավարարության պատճառով:
Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք եւ 72 հազարից ավելի մահացու վախճան:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական կայունության վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Ստորև ներկայացվում է համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.
Մասնագետները Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որը փոփոխության ենթարկված հնդկական շտամն է, «Սպուտնիկ V»-ն դրա նկատմամբ արդյունավետություն է դրսեւորում լաբորատոր պայմաններում:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ և երկու ընդլայնված`թեյի և սուրճի ընդմիջմամբ:
Հայաստանում ընթացող ամենալարված և պետության համար ճակատագրական նախընտրական քարոզարշավի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղտնազերծած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգությունը քննադատելու և իր վարած Ղարաբաղյան քաղաքականությունը մաքրագրելու արատավոր շղթայի մեջ:
«Նրանք չունեն այնպիսի մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից իրենց չեն դիտարկում որպես լավագույն դիվանագետներ, կարծիքներ չեն հայտնում։ Այսինքն՝ մեզ մոտ հիմա ամեն մեկն իրեն դրել է ամենաուժեղ դիվանագետի, մարշալի, զորավարի տեղը, դրա համար այս վիճակում ենք։ Այն, ինչ անում է Էրդողանը՝ ուղղված է հավասարապես թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի դեմ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
Եմենի հյուսիսում կառավարող շիա հուսի-խռովարարների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի հետ կարգավորման շուրջ Քատարի տարածքում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով:
Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջադիմական խմբակցության տասնհինգ անդամներ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ են անում՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ աշխատել մի ամբողջ շարք հարցերի շուրջ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից մինչեւ կլիմայի փոփոխություն:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սերամ կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հունիսի 16-ին գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության տարածք՝ հրկիզումների նպատակով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը։
Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Շվեյցարիան իր օդային տարածության օգտագործման սահմանափակումներ է մտցրել հունիսի 16-ին Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպման պատճաով:
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով եւ արհեստական ինտելեկտով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: