Արժույթի միջազգային հիմնադրամի խոսնակը մեկնաբանել է BRICS-ին միանալու Թուրքիայի հայտը

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) խոսնակ Ջուլի Կոզակն անդրադարձել է BRICS-ին անդամակցելու Թուրքիայի պաշտոնական հայտին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կոզակը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք IMF-ն որևիցե վտանգ չի տեսնում միության հետ կապված՝ Թուրքիայի անդամակցության հայտի համատեքստում, ասել է.

«Պետք է խթանել BRİCS-ի և կամ այլ երկրների խմբերի հետ խորացող կապերը, որոնք նպատակաուղղված են մասնատվածության նվազեցմանն ու առևտրի միջոցով ներդրումային ծախսերի կրճատմանը:

Նմանատիպ նախաձեռնություններին միանալու հարցը յուրաքանչյուր երկրի սեփական որոշելիքն է»:

ԲՐԻՔՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին: Հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Այժմ կազմակերպությունը ներառում է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Տեսանյութեր

Լրահոս