Ադրբեջանը և Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող ADEX-2024 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի 5-րդ տարեդարձի շրջանակում սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը: 

Յաշար Գյուլերի հետ հանդիպումից հետո Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ:

Երկու հանդիպումների արդյունքում ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի համաձայնագրեր։Ստորագրված համաձայնագրերը վերաբերում են ռազմական էլեկտրական մեքենաների, խելացի զինամթերքի, վարժական տեխնոլոգիաների և զինամթերքի արտադրությանը, օդային հաղորդակցության արդիականացմանը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս