
Սլովակիայի վարչապետին փամփուշտով ծրար են ուղարկել

Սլովակիայի կառավարության գրասենյակը ստացել է փամփուշտով ծրար՝ հասցեագրված երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին: Այս մասին հաղորդում է Plus 7 dní լրատվական հարթակը։
«Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար նախատեսված փոստը ստուգելիս Սահմանադրական պաշտոնյաների և դիվանագիտական առաքելությունների պաշտպանության գրասենյակի անդամներն անսպասելիորեն հայտնաբերել են մի ծրար, որը գրավել է նրանց ուշադրությունը: Ռենտգեն ստուգումը ցույց է տվել, որ ներսում փամփուշտ է գտնվում», – գրում է հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ նամակն ուղարկվել է անհայտ անձի կողմից։ Այս միջադեպով արդեն զբաղվում է ոստիկանությունը։
Մայիսին Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել, երբ կառավարության արտագնա նիստից հետո նա դուրս էր եկել փողոց, որտեղ 71-ամյա Յուրայ Ցինտուլան մի քանի անգամ կրակել էր նրա վրա։ Մայիսի վերջին Ֆիցոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ բուժումը շարունակելով տանը, իսկ աշխատանքի է վերադարձել հուլիսին։ Հուլիսի սկզբին գործը սպանության փորձից վերաորակվել է ահաբեկչության։