Բաժիններ՝

Մահացել է ռուս հայտնի դերասան Ռոման Մադյանովը

62 տարեկան հասակում մահացել է դերասան Ռոման Մադյանովը․ այս մասին տեղեկությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է հաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան:

«Սերը քո հանդեպ համաժողովրդական է։ Որքան դժվար է ընդունել այս լուրը։ Ռոմա, երկնային արքայություն քեզ»,- գրել է նա:

SHOT-ի տվյալներով՝ մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը։

Դերասանին ուռուցքային հիվանդություն են ախտորոշել 2020 թվականին, սակայն ախտը սկսել է զարգանալ այս տարվա գարնանը։ Մադյանովը շարունակել է նկարահանվել մինչև կյանքիվերջ։ Նրա առողջական վիճակը սրվել է երկու շաբաթ առաջ։ Դերասանն արդեն գամված էր անկողնուն, դժվարություններ էին առաջացել շնչառության հետ, նա արդեն գրեթե ոչինչ չէր ուտում։

Մադյանովը հայտնի է «Լևիաթան» ֆիլմում, «Տնային կալանք» և «Զինվորներ» սերիալներում իր դերերով։ Նրա վերջին աշխատանքներից մեկը «Եղել է, չի եղել» կինոնկարն էր: Ռոման Մադյանովի մասնակցությամբ տասից ավելի կինոնախագծեր այժմ արտադրության փուլում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս