ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակման դեպքում

Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել Իսրայելին, եթե Իրանի կողմից հարձակման վտանգ լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոն Ֆեյները։

«Մենք պաշտպանեցինք Իսրայելը իրանական հարձակումից ապրիլին, և մենք պատրաստ ենք դա անել կրկին, եթե Իրանը փորձի հարձակվել Իսրայելի վրա», – Ֆեյների խոսքերը մեջբերել է Axios-ը, որը երեքշաբթի օրը կազմակերպել էր միջոցառում վարչակազմի ներկայացուցչի հետ: «Լիբանանում հակամարտություն կա, բայց այն կարող է վերածվել պատերազմի, և մենք մտահոգված ենք այս պատերազմի [հնարավորությամբ]»,- հավելել է նա։

Ֆեյները նշել է, որ «ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից», և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս