
Մեկ տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը. Ֆրանսիայի նոր արտգործնախարար

Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Դրա մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»,- Х-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին մեջբերել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։