Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել
Չինաստանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է կեղծ մարտագլխիկ կրող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն ընկել է Խաղաղ օվկիանոս։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 08։44-ին և «ընկել նախատեսված ծովային հատվածում»։ Ըստ Չինաստանի պաշտպանության նախարարության՝ փորձնական արձակումը սովորական երևույթ է և «ամենամյա վարժանքների» մի մաս:
Հրթիռի տեսակը և թռիչքի ուղին չեն բացահայտվել, սակայն ըստ չինական պետական լրատվամիջոցների՝ Պեկինը «նախապես տեղեկացրել է շահագրգիռ երկրներին»։
Ըստ վերլուծաբանների՝ 1980 թվականից ի վեր Պեկինն առաջին անգամ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկում։