
Բայդենը հավանական է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր Արևելքում։
Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Լայնածավալ պատերազմ հնարավոր է։ Մենք դեռ կարող ենք հասնել կարգավորման, որը հիմնովին կփոխի ողջ տարածաշրջանը»,- ասել է Բայդենը։
Նրա կարծիքով՝ «արաբական աշխարհը կարգավորում է ուզում»։ «Նրանք պատրաստ են գործարք կնքել Իսրայելի հետ, եթե Իսրայելը փոխի իր որոշ մոտեցումներ», – ասել է Բայդենը։
«Ի վերջո, անհրաժեշտ է պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի, հարաբերությունների կարգավորում։
Դա պետք է տեղի ունենա: Դրան հասնելու ճանապարհ և հնարավորություն կա»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։