Պուտինն ասել է, որ սպասում է Էրդողանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ ասել է, որ սպասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Քուրթուլմուշի հետ Պուտինի հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Կրեմլի կայքը։
«23-ին (հոկտեմբերի), իմ կարծիքով, նախատեսվում է նրա հետ երկկողմ հանդիպում»,- ասել է ՌԴ նախագահը։ ՌԴ նախագահը գոհունակություն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումից։
«Վերջերս ես և Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Էրդողանը հանդիպեցինք Աստանայում, հոկտեմբերին նորից կտեսնվենք Կազանում, BRICS-ի գագաթնաժողովում, նրա հետ առանձին հանդիպում ունենք: Ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում գրեթե բոլոր ոլորտներում՝ և՛ տնտեսության, և՛ սոցիալական ոլորտում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Ընդհանրապես մենք լավ հարեւաններ ենք և աշխատում ենք ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, և ընդհանրապես մեզ մոտ ամեն ինչ ստացվում է։ Կան խնդիրներ, որոնք պահանջում են մեր հատուկ ուշադրությունը։ Մենք շատ հակիրճ կարծիքներ կփոխանակենք այս բոլոր ոլորտների վերաբերյալ»,- ասաց նա։