ԱԹՍ-ների և հրթիռների զանգվածային արձակման դեպքում ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման հիմք կարող է դառնալ Ռուսաստանի ուղղությամբ օդատիեզերական հարձակման զենքի զանգվածային արձակման մասին տեղեկությունը, գրում է «Коммерсантъ»-ը։

Նա պարզաբանել է, որ դրանց թվին է դասում ռազմական ինքնաթիռները, թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը:

«Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները հստակ նշված են։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման և մեր պետական ​​սահմանը հատելու մասին արժանահավատ տեղեկություն ստանանք: Նկատի ունեմ ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռները, թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը, հիպերձայնային և այլ ինքնաթիռները»,- միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում շեշտել է Վլադիմիր Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30