Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:
Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։
Ռուսաստանը ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների ծավալները աճել են: Ըստ թուրքական աղբյուրի՝ Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների արժեքը, որը 2019-ին կազմում էր 19.8 միլիոն, 3 տարվա ընթացքում մոտավորապես 3 անգամ շատացել է:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հողին հավասարեցնելու ուղղությամբ: «Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան վատացնի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր լինի, ՌԴ-ին թշնամի նայելու և այլն: Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այս կամ […]
«Մեր ընտրությունը վատի և կատաստրոֆայի միջև է։ Փաշինյանը սա ասաց, խոստովանեց, որ իր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևն իրեն «գցել» է։ Փաշինյանի վերջին ասուլիսը գուժեց, որ այլևս բանակցային գործընթաց չկա»,- ասաց Զոհրաբյանը։
Իտալիան Հարավային Եվրոպայի այլ երկրների հետ միասին փորձում է հասնել անօրինական միգրացիան և ծովով մարդկանց փոխադրումը (ինչը հաճախ հանգեցնում է միգրանտների մահվան) կասեցնելու միասնական մասշտաբային ծրագրի:
«Երևան-Բաքու բանակցություններում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան արտաքին խաղացողի մասնակցության բացակայության պատճառով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նշվում է, որ նման աննախադեպ փորձը առաջացնում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցեր, և ԵՄ երկրները անցյալ ամիս ստեղծել են աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու, թե ինչ կարելի է անել:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոստովանել է, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին:
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։
Բազմաթիվ միջազգային հաշվետվություններ հաստատել են, որ 2020 թվականին Ադրբեջանը ներգրավել է վարձկանների և ահաբեկիչների Մերձավոր Արևելքից և նրանց տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել էր օրենքը:
Ֆրանսիա Չարլզ III-ի առաջին պետական այցի ծրագիրը փոփոխվելու է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ գործադուլների պատճառով։
Գերմանական BILD լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ BILD-ն ընտրել է հինգ ուղղություն, որտեղ գերմանացիների հանգիստը համեմատաբար էժան կլինի։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Նյու Դելիում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինս զրույցը կառուցողական էր որակել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում զրուցել են առանց նախապայմանների։
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Այն պետք է քննարկվեր մարտի 21-ին, սակայն մինչև օրս պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը:
«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը ՀԱՊԿ-ից, և դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի պատասխանին։
Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։