Քաբուլի օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, ևս մեկ պայթյուն է տեղի կունենա: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հղում անելով հրամանատարներին:
Նախագահը կոչ է արել լրջորեն մեծացնել նրանց ապաստանի եւ լավ պայմաններով ապահովելու ֆինանսավորումը Եվրոպայում անօրինական միգրանտների նոր հոսքից խուսափելու համար:
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ մտադիր է ձեռնարկատերեր Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Ռիչարդ Բրենսոնին հրավիրել հոկտեմբերի 5-ին Բայկոնուր կոսմոդրոմից կայանալիք «Սոյուզ ՄՍ-19» տիեզերանավի թռիչքին ներկա գտնելու համար: Այս մասին Ռոգոզինը հայտարարել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետեր Բորիս Ջոնսոնի և Մարկ Ռուտտեի հետ:
«Բեկում է հասունանում հայ-թուրքական հարաբերություններում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող վերջին ամիսների և հատկապես օրերի իրադարձություններին, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան, կամ ավելի լայն՝ Իրան-Հայաստան ճանապարհի արգելափակմանն ու Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին, որոնցից հետո ճանապարհն արգելափակվեց։
Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում:
ԱՄՆ հետախուզական համայնքը չի կարողացել պարզել «Քովիդ-19»-ի ծագումը և տարակարծիք է այն հարցում՝ արդյոք վիրուսն արտահոսել է լաբորատորիայից, թե բնական ճանապարհով է զարգացել՝ տարածվելով վարակված կենդանուց: Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին ասվում է նոր զեկույցում:
Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում Բորելը, մասնավորապես, նշել է.
ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հատուկ գործողություն են իրականացրել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալի դեմ, ով ղեկավարել է հարձակումները: Նախնական գնահատականներով՝ զինյալը ոչնչացվել է:
Կուբայի իշխանություններն ավելի քան 10 հազար բնակչի են տարհանել երկրի արևմտյան շրջաններից՝ կապված այդ հատվածներում «Իդա» փոթորկի հարվածելու վտանգի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնման համար շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող բեռնատար մեքենաների շարասյան ընթացքի անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում օգոստոսի 29-ը հայտարարել է համաժողովրդական սգի օր՝ կապված Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում պայթյունների հետևանքով տասնյակից ավել զոհերի առնչությամբ: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:
Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու օդանավակայանում և ապահովելու դրա անվտանգությունը:
Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ:
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ դեսպանորդ Նո Գյու Դոկը կայցելի ԱՄՆ, որտեղ կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման խնդիրը եւ այլ հարցեր: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը:
Օգոստոսի 27-ի առավոտյան նավթը շարունակում է թանկանալ թույլ դոլարին աջակցության պայմաններում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Աշխարհում օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը կազմել է 214 միլիոն, 626 հազար 986: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։
ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ադրբեջանական զորքերին ոչնչացնելու ցանկություն ՀՀ իշխանությունները չունեն, թեպետ օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել է ոչնչացնել, կիրառել բոլոր միջոցները։ Նախարարի այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը Սյունիքում երկու կարևոր նշանակության ճանապարհ է փակել, որոնցից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:
Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի պահեստներում հրդեհի և հետագա զինամթերքի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Մուհամադ Աբաս Ստանեկզայը Դոհայում հանդիպում է ունեցել Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիսլիի հետ եւ նրա հետ քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ ստեղծված իրադրությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամերիկացիներին կոչ է արել համախմբվելու ահաբեկչության դեմ պայքարում ի պատասխան երկրի նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին պաշտոնաթող անելու կամ նրան իմփիչմենթ հայտարարելու՝ Հանրապետական կուսակցության մի շաք ներկայացուցիչների պահանջի՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործության պատճառով: Օգոստսի 26-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում Փսակիին խնդրել են մեկնաբանել ընդդիմության կոչերը:
Ֆրանսիացի դիվանագետները Դոհայում և Քաբուլում թալիբների հետ կապ են հաստատել Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են 2021 թվականի օգոստոսի 26 -ին Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած սարսափելի հարձակումները», – ասված է հայտարարության մեջ: