
Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու

Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ևս 3 FPV անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, 2-ը՝ Բելգորոդի մարզի և 10-ը՝ Ազովի ծովի օդային տարածքում։
Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։