«Հայաստանի պատմության ընթացքում հայտնի են պատմություններ, երբ Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը երկրի համար միջազգային հարաբերություններում խնդիրներ են լուծել բացառապես անձնական կապերի ուժով»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային հարաբերություններում անձնական կապերը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Անձնական կապերը շատ հաճախ լուծում են հարցեր, որոնք չեն լուծվում նույնիսկ դիվանագիտական խողովակներով: Հետևաբար դրանց թերագնահատումը միամտություն է:

Հայաստանի պատմության ընթացքում հայտնի են պատմություններ, երբ Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը երկրի համար միջազգային հարաբերություններում խնդիրներ են լուծել բացառապես անձնական կապերի կամ իրենց գործընկերների հայամետ լինելու փաստի ուժով:

Հետևաբար, երբ ասում ենք՝ այս կամ այն գործիչը հայամետ է, նշանակում է՝ նրա հետ աշխատելու և նաև անձնական հարաբերությունների տիրույթում հարցեր լուծելու համար կան լավ հիմքեր:

Իսկ այն հարցը, թե արդյո՞ք այս իշխանություններն ունեն այնպիսի անձնական կապեր, որ երկրի համար այդ հարթության վրա հարցեր լուծեն, այլ քննարկման առարկա է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930