Բաժիններ՝

Սի Ծինփինը լատինամերիկյան իր շրջագայությունը մեկնարկել է Պերուում Չինաստանի ֆինանսավորած նավահանգստի բացմամբ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 14-ին մեկնարկել է իր մեկշաբաթյա այցը Հարավային Ամերիկա՝ Պերուում բացելով հսկայական խորջրյա նավահանգիստը, որի մեջ Պեկինը 1,3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել՝ ձգտելով ընդլայնել առևտուրն ու իր ազդեցությունը մայրցամաքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սի Ծինփինը կմասնակցի Լիմայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, այնուհետև կմեկնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Մեծ 20-յակի գագաթնաժողովին, որը կհամատեղի Բրազիլիա պետական այցի հետ։

Չինաստանի ղեկավարը և Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն Չանկայի նավահանգստի բացմանը մասնակցել են տեսակապի միջոցով, ինչպես նաև ստորագրել են փաստաթուղթ գործող ազատ առևտրի համաձայնագիրն ընդլայնելու շուրջ։

Պերուական El Peruano պետական թերթում հրապարակված հոդվածում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չանկայի նավահանգիստը տարեկան 4,5 միլիարդ դոլարի եկամուտ կբերի, կստեղծի ավելի քան 8000 աշխատատեղ և կկրճատի Պերու-Չինաստան երթուղու լոգիստիկ ծախսերը 20%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս