Իրանը Բայդենին գրավոր հավաստիացում է ներկայացրել, որ Թրամփի դեմ մահափորձ չի կատարել. ԶԼՄ

Իրանը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին գրավոր հավաստիացում է ներկայացրել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ չի ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ինչպես նշում է պարբերականը, հոկտեմբերի 14-ին Իրանից ստացած հաղորդագրությունը եղել է սեպտեմբերին Վաշինգտոնի ուղարկած մասնավոր նախազգուշացման պատասխանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իբր կոնկրետ, բայց անհաջող մահափորձեր է արել իր դեմ և կարող է կրկնել դրանք։ Միևնույն ժամանակ նորընտիր նախագահն ընդգծել էր, որ սպառնալիքներն իրեն չեն վախեցնում, իսկ ԱՄՆ զինվորականները ուշադիր հետևում են իրավիճակին և պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Սակայն որևէ մանրամասներ կամ ապացույցներ Թրամփը չէր ներկայացրել։

Թեհրանի իշխանություններն իրենց հերթին կտրականապես հերքել են Թրամփին վերացնելու ենթադրյալ ծրագրերի մասին հայտարարությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930