Բաժիններ՝

Իսպանիայում առնվազն 10 մարդ է զոհվել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով

Իսպանիայի Սարագոսայի նահանգի տարեցների խնամքի տանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։ 

Հրդեհը բռնկվել է Վիլաֆրանկա դե Էբրո քաղաքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին: Այդ պահին շենքում եղել է 80-ից ավելի մարդ։ Միջադեպի հետևանքով մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վիլաֆրանկա դե Էբրոյի քաղաքապետը հայտնել է, որ ողբերգության պատճառ կարող էր դառնալ սենյակներից մեկի ներքնակի արվելը։ Ըստ ականատեսների՝ միահարկ շենքը հրդեհից մեծ վնասներ չի կրել, մարդկանց մեծ մասի զոհվելու պատճառը ծուխն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930