Բաժիններ՝

Լյուբլինում հայտնաբերված ավիառումբի պատճառով 3000 բնակիչ է տարհանվել

Լեհաստանի արևելյան Լյուբլին քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ են հայտնաբերել։ 3000 բնակիչ տարհանվել է։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։Չպայթած զինամթերքը հայտնաբերվել է նոյեմբերի 14-ի երեկոյան շինարարական աշխատանքների ժամանակ։ Ժամանած սակրավորներն արգելափակել են վտանգավոր գտածոն, իսկ քաղաքային իշխանությունները հաջորդ առավոտյան տարհանել են մոտակա վեց փողոցների բնակիչներին:

Առաջիկա ժամերին պայթուցիկ նյութերի մասնագետները կսկսեն չեզոքացնել զինամթերքը, որի տեսակը չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930