Թուրքիայում ձերբակալվել է ԱԶԿ-ական քաղաքապետ
Թուրքիայի Էրզիջանի նահանգային ոստիկանության կողմից ձերբակալվել է Իլիչի քաղաքապետ Մուհիլս Դողանը, ում լիազորությունները նախապես դադարեցվել էին:
Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com լրատվականը: Նախկին քաղաքապետը ձերբակալվել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով:
Գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողություններ են տեղի ունեցել նաեւ Բիգադի շրջանում, որի արդյունքում ձերբակալվել են 17 քաղաքացիներ:
Դեկտեմբերի 1ին Թուրքիայի Քոնիայի նահանգի 19 գավառներում գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել էին 14 ռազմական օդաչու:
Գյուլենականների դեմ ուղղված գործողությունների արդյունքում ձերբակալված բոլոր անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, գյուլենականներին սատարելու և 2016 թվականի հուլիսի 15ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ: