Բաժիններ՝

«Ռուսաստանն այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները». Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հիասթափությունն է հայտնել այն բանի առնչությամբ, որ վիզային ազատականացման հարցը քննարկվում է Բրյուսելի կողմից մինչ այժմ, չնայած այն բանին, որ Վրաստանն իրականացրել է բոլոր անհրաժեշտ պահանջները։ Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը, ինչպես ՆԱՏՕ-ն, անցնում է մարտահրավերների վերագնահատման պահպանողական փուլ։ Կարծում ենք, որ այդ պահպանողական փուլը պետք է ավարտվի ինչ-որ ավելի ակտիվ ու ավելի ինտենսիվ օրակարգում»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի թեմանին՝ նա ասել է, որ Ռուսաստանը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպությունները։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների նպատակը ռացիոնալ երկխոսության քաղաքականությունն է, խաղաղության պահպանման քաղաքականությունը և սադրանքների մեջ Վրաստանին չներքաշելը»,- հայտարարել է նա։

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հարգի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031