Բաժիններ՝

Թուրքիան ցանկանում է ամենաբարձր մակարդակի հարաբերություններ ունենալ ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի հետ. Էրդողան

Թուրքիան հույս ունի, որ իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կհասնեն ամենաբարձր մակարդակի։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Թուրքիայի կապն Արևմուտքի հետ ուժեղ է, իսկ Արևելքի հետ՝ թո՞ւյլ։ Հակառակը։ Մենք ցանկանում ենք ամենաբարձր մակարդակով քաղաքական և տնտեսական հարաբերություններն ունենալ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ։ Այդ հարաբերություններն այլընտրանք չեն մեկը մյուսին։ Հակառակը՝ մենք այդ հարաբերությունները համարում ենք որպես փոխլրացնող»,- հայտարարել է Էրդողանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031