
«Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին». Չավուշօղլու

Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք կողմ ենք Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։ Այդ պատճառով, խոսելով ամբողջականության մասին, իհարկե, պետք է լինենք ինքլյուզիվ, իսկ մեր դիրքորոշումը շարունակում է լինել ինքլյուզիվ, որտեղ բոլոր կողմերը և բոլոր հայացքները լսվելու են ու ուշադրություն են առնվելու»,- հայտարարել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։