
«Մոսկվայի և Անկարայի քաղաքականությունը Սիրիայում համընկնում է». Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում այնպիսի քաղաքականություն է վարում, որը համընկնում է ռուսականին: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը։
«Մենք այսուհետ էլ կշարունակենք քաղաքականությունը, որը ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ որոնել հակամարտության քաղաքական լուծում և մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը «մնում է անփոփոխ»։
«Մենք համագործակցում ենք նաև այլ երկրների հետ, սակայն կարծում ենք, որ մեր սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բեղմնավոր կլինի»,- ասել է Չավուշօղլուն։ Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ իրականացնում է հանդիպումներ Սիրիայի զինված ընդդիմության դեմ։