
«Արևելյան Հալեպը լքել է ևս 30 հազար մարդ». ՄԱԿ

Արևելյան Հալեպի թաղամասերը թեժ մարտերի հետևանքով միայն վերջին օրերին լքել է գրեթե 30 հազար բնակիչ, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Նրա խոսքով՝ փախստականների ընդհանուր թիվը, որոնք լքել են Հալեպի շրջանը, գուցե և գերազանցում է Եվրոպայի երկրներում սիրիացի փախստականների ընդհանուր թիվը։
«Այսօրվա դրությամբ մոտ 400 մարդ է վիրավորվել ու օգնության կարիք ունի Հալեպում»,- ասել է դե Միստուրան։