Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորները կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիրիական կառավարական զորքերը ու նրանց կողմից կռվող իրաքցի աշխարհազորայինները ներխուժում են Հալեպում խաղաղ բնակիչների տները, սպանում են նրանց, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փակ հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է APA գործակալությունը։
Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է moscow-baku.ru-ն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանն ու Ղազախստանը կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, մինչ Բաքու ուղևորվելը՝ Թել Ավիվի օդանավակայանում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու հրավերը, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներ Չաղլարե Դեմիրելն ու Բեսնե Կոնջանը։
Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող՝ գերմանական արտադրության Leopard 2A4 տանկը։
Թուրքիայի Վան նահանգում երեքշաբթի տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Երեկ գիշեր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է արևելյան Հալեպը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Դրոնը նկարահանել Է Հալեպի պատմական միջնաբերդի շուրջն ընկած տարածքներն այն բանից հետո, երբ դրանք զինյալներից ազատագրվել են կառավարական զորքերի կողմից:
«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:
Արևելյան Հալեպում 1 օրում 375 զինյալ է վայր դրել զենքը, նրանք գնացել են քաղաքի արևմտյան շրջաններ, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարական բանակը։
2016թ. ռեկորդային էր ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի հետազոտության մեջ։
Այսօր սկսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները ձեռնամուխ են եղել արևելյան Հալեպում ձեռնամուխ է եղել ապստամբների վերջին հենակետի մաքրմանը, RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը, որը մոտ է կանգնած ռազմական գործողություններին։
Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անունից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպան, կարդինալ Մարիո Ձենարիից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, հայտնում է SANA գործակալությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։
Fitch-ի կանխատեսումները Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի բանկային ոլորտների վերաբերյալ մնում են բացասական, հայտնում է APA-ն։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալել է 235 մարդու, որոնք կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորման գործունեությանն առնչություն ունենալու մեջ։
Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հիմնական մրցակիցը Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի գնման հարցում ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները, որոնք գրավել են հնագույն Պալմիրա քաղաքը, շարունակել են հարձակումն արևմտյան ուղղությամբ, հայտնում է արաբական «Ալ-Մազդար» պարբերականը։
Ստամբուլի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է մինչև 44-ի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիսում՝ ի պատասխան Ստամբուլի ահաբեկչությունների, հայտնել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբից։