Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/121005902_3307734909262646_132891009994422426_o.jpg)
Ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի թելեգրամյան ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին, հայտնել է, որ Անկարան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանիստից իր 1200 լեռնային հատուկջոկատայինի:
«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չի դիմանում լեռնային զանգվածներում պարտիզանների և աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,-ասված է հաղորդագրությունում: