«Ալիևի այս հատարարությունները, կարծես, սովորական երևույթ են դարձել: Դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին լսարանին են ուղղված. Ժողովրդին արթնացնելու փորձ է նկատվում նրա կողմից: Կոնկրետ վերջերս արված հայտարարությունն էլ, թե Հայաստանը համարվում է Ադրբեջանի պատմական հողեր, իհարկե, սա հիստերիկ ու ծիծաղելի էր: Միայն հոգեկան հիվանդը կարող էր նման հայտարարություն անել, այն դեպքում, երբ ինքը լավ էլ գիտի, որ դրանք պատմական հայկական հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Դամասկոսի վերահսկողության տակ է գտնվում Հալեպի ողջ պատմական կենտրոնը։
Թուրքիան և Ռուսաստանը սիրիական ճգնաժամի լուծման հարցում երբեք այսքան լավ չեն հասկացել իրար, երկրներն ունեն ընդհանուր մոտեցում, RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։
Եվրամիությանն անհրաժեշտ է գիտակցել, որ իր անվտանգությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովել։
Թուրքական ռազմական ինքնաթիռները «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 9 օբյեկտ Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի շրջանում, հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր։
«Ժողովուրդ» թերթին վրացի պատգամավորներից հայտնի է դարձել, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:
Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի վարչապետների հանդիպումը, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները դժվարին շրջանից հետո նորից սկսել են զարգանալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառել մի շարք արգենտինացի լրագրողների, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնել է արգենտինական ռադիոյի աշխատակից Ռոման Լեյթմանը, որին Ադրբեջանում դարձյալ «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն արդյո՞ք հանգիստ, առանց խնդիրների է ընդունել Առաջին համաշխարհային պատերազմում սպանությունները՝ որպես Հայոց ցեղասպանություն, հարց է հղում Associated Press-ի հոդվածագիր Բրեդլի Կլափերը։
Սաուդյան Արաբիայում դատարանը մահապատժի է դատապարտել 15 մարդու, որոնք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
«Հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած։ Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ եթե փակենք աչքերը տարածաշրջանի խնդիրների վրա, դրանք գլոբալ մասշտաբներ ձեռք կբերեն»,- նշել է վարչապետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում է «ԱզերԹաջը»։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Անկարան պետք է ապահովի քուրդ ընտանիքների վերադարձը Դիարբեքիր, հայտնում է DW-ն։
Ադրբեջանի կառավարությունը մեծացրել է 2017թ. պետբյուջեի չափորոշիչները, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Միլի մեջլիսի նիստում, որտեղ քննարկվել է 2017թ. պետբյուջեն։
Սաուդյան Արաբիան նվազեցրել է Ասիա և մասնակի ԱՄՆ նավթի հունվարյան մատակարարումների գները, սակայն բարձրացրել է նավթի մատակարարումների սակագները Եվրոպայի համար, հայտարարել է Saudi Arabian Oil Co (Saudi Aramco) պետական կորպորացիան։
Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հալեպում ռուսական հոսպիտալի գնդակոծումն անվանել է պլանավորված ակցիա, որին զոհ էր գնացել ՌԴ-ից երկու կին բժիշկ, հայտնում է Life-ը։
Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան հատվածը գրավելուն և տեղի զինված խմբավորումներին ջախջախելուն, ասվում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային վարկածում հրապարակված հոդվածում։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ Ադանայի «Ինջիրլիք» ռազմաբազայում, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ արգելափակել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որը կոչ էր անում 7 օրով դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել երկրում շարունակվող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է Պետդեպի կայքը։
«6765 օրենքը («Թուրքական հոսք» համաձայնագրի վավերացման մասին) ճանաչվել է ընդունելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը հրապարակել է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները մուտք գործում արեւելյան Հալեպ, որտեղ դեռեւս շարունակվում են մարտերը կառավարական ու ապստամբ ուժերի միջեւ։
Կրեմլը, անդրադառնալով «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս խորտակված արդեն երկրորդ »Սու-33» կործանիչին, դա բացատրել է «շատ բարդ աշխատանքով»։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Բաշար Ասադի ռազմաօդային ուժերի և ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով Իդլիբ և Հալեպ նահանգներում սպանվել է 68 մարդ, ևս 78-ը վիրավորվել է։
Սիրիայի զինված ընդդիմությունը ընդունել է Շաար և Կարմ-էլ-Ջեբել շրջանների կորուստը Հալեպ քաղաքում։ Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է իսլամիստների «Ջաբհաթ աշ-Շամիյա» կոալիցիայի ներկայացուցիչը։
Ռուս զինծառայող-բժիշկ է սպանվել Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման ժամանակ, ևս 2 բուժաշխատող վիրավորվել է։
Այն բանից հետո, ինչ ադրբեջանական բանկերը սահմանափակեցին դոլարի վաճառքը, Ադրբեջանում կտրուկ ավելացավ ռուսական տարադրամի պահանջարկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Մասնագետները հայտնում են, որ «Թուրքիայում առաջին նմանօրինակ կենտրոնում հանում են կախարդանքը, քշում են չարքերին»: Մարդու մեջից չարքերին հեռացնելու համար պահանջում են 400 թուրքական լիրա (շուրջ 113 ԱՄՆ դոլար), իսկ կախարդանքը վերացնելու համար` 200 թուրքական լիրա (շուրջ 56 ԱՄՆ դոլար):
Ռուսաստանի հետ Թուրքիայի իշխանությունների շփումները չեն հակասում Թուրքիայի դերին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային դաշնակիցներից է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է RIA Novosti-ն։