Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական մի քանի նահանգում սկսվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ակտիվիստների ձերբակալություններ։
Իրանական պետական Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing ավիակոնցեռնի հետ կնքել է 80 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր։
Սիրիայի իշխանությունները ընդունել են ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրան գրավելու փաստը։ Բաշար Ասադի կառավարությունը խոստացել է ամեն ինչ անել ջիհադիստներին հնագույն քաղաքից դուրս մղելու ուղղությամբ։
Ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Հալեպի շրջաններից հեռացել է ավելի քան 13 հազար մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ ռազմական գծով գործողությունները, որպեսզի Սիրիայում խուսափի անկանխատեսելի հակամարտություններից, հայտնում է CBS-ը։
Թուրք ժողովուրդը չպետք է ոչ մի կասկած ունենա նրանում, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք ահաբեկչության դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Բաշար Ասադի կառավարական զորքերի գործողությունների հետևանքով Հալեպի արևելյան շրջաններում 1 օրում սպանվել է 31 մարդ, ևս 40-ը վիրավորվել է։
Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրայից կարողացել են տարհանել բնակչության ընդամենը 80%-ին, մյուսների ճակատագիրը անհանգստացնում է, հայտարարել է Հոմս նահանգի նահանգապետ Թալալ Բարազին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է դեկտեմբերի 10-ի գիշերը Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը՝ այն որակելով «հրեշավոր և ստոր», հայտնում է TASS-ը։
Ստամբուլում ևս մեկ մարդ է մահացել Բեշիկթաշ շրջանում գտնվող մարզադաշտի հարևանությամբ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից։
«Իզուր չէ, որ նրանք ասացին, որ պատասխանատու կողմերն այս հարցերում Հայաստանն ու Ադրբեջանն են, և իրենք պատրաստ են կազմակերպել նախագահական հանդիպում այն ժամանակ, երբ նախագահները դրան պատրաստ կլինեն»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։
Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսարիատը հանդես է եկել Ադրբեջանում դատապարտված ակտիվիստներ Քիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի վեաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հայրը եւ եղբայրը կարողացել են տեսակցել նրան:
Թուրքիայում 2017 թվականի գարնանը կհրավիրվի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական կարգից անցում նախագահականին։
«Առաջինը՝ ես չեմ ասել, թե ռազմական գործողություններն ամբողջությամբ կասեցվել են, ամբողջությամբ դադարել են։ Ես ասել եմ, որ դրանք երեկ կասեցվել են որոշակի ժամանակով, որպեսզի քաղաքացիական բնակչությանն օգնենք հեռանալ, մարդկանց, որոնք ցանկացել են դա անել»,- հայտարարել է նա։
Իրանը կարող է Ադրբեջանի հետ համագործակցություն սկսել ռազմական ոլորտում և անվտանգության հարցերում։
TANAP-ը ամենահաջող նախագծերից է, որն իրականացվում է Թուրքիայի էներգետիկ ռազմավարության շրջանակում։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա վիրավոր, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։
Մեր՝ գործընկերների հետ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ կապված, ամբողջությամբ համընկնում է։
Անկարան Աթենքից ակնկալում է արտահանձնել 8 զինծառայողներին, որոնք Հունաստան էին փախել հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուսեին Մյուֆյուօղլուն։
ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգի մշակման վրա։
Եվրամիությունը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը, լրագրողներին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նախնական տվյալներով՝ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ է ներգրավել 180 միլիարդ դոլար, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
2014 թվականից ի վեր ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է շուրջ 50 հազար զինյալի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին։