Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկանք.
100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։ Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը«/ Տրապիզոնը, Էրզրումը, Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/, որը, սակայն, չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը։ Բացի հայտարարություններից, որեւէ ռազմական օգնություն Հայաստանը Արեւմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ. դեկտեմբերի 2/:
100 տարի անց արձանագրենք. պետք է ապավինել սեփական ուժերին եւ հայ-ռուսական դաշնակցությանը։
Այսօր հայ-թուրքական սահմանը եւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներ պաշտպանում է ոչ թե արեւմուտքի, այլ ռուսական բանակը։ Իսկ թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է, որի տեղակայումը Հայաստանում երկարաձգվել է մինչեւ 2044 թ. Սարգսյան-Մեդվեդեւ 2010-ին կնքված արձանագրությամբ»: