Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Վրաստանի խորհրդարանն 80 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայներով հաստատել է Սահմանադրության վերանայման նախագծի համաժողովրդական քննարկման կազմակերպման հանձնախումբը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
«Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարեն Խանլարյանը:
Վրաստանի ընդդիմությունը կանխատեսում է, որ իշխանությունները ամռան ընթացքում կբարձրացնեն բնական գազի սակագինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ են, որ պատժվեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման կազմակերպիչները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաքում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Կասպյան ռազմական ինստիտուտը հրապարակել է 2017թ-ի առաջին 4 ամիսներին ադրբեջանական բանակի կրած կորուստների վերաբերյալ վիճակագրությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan tv-ն:
4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում, ինչի մասին հայտնել է Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը։
Լեռնային Ղարաբաղը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել:
Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:
Աքթարի խոսքով, իրավիճակն Ադրբեջանի տեսանկյունից բարենպաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար։ «Բոլոր միջադեպերը փոքրածավալ բնույթ են կրելու՝ չվերաճելով վտանգավոր բախումների»,- ընդգծեց փորձագետը։
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
«Այժմ էլ Ադրբեջանն, այսպես ասած՝ փորձարկում է լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը։ Իհարկե, դժվար է պնդել, թե նա կգնա այդ քայլին, բայց ի տարբերություն 2016թ.՝ այժմ 2014 թվականի անալոգիայով նա սարսափեցման այդ մոդելն է որդեգրել»։
Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամները եւ Գերմանիան) միջեւ կնքված միջուկային գործարքը թույլ է տվել կրճատել իրանական միջուկային ծրագրի զարգացումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան այս պահի դրությամբ թիկունք է դարձրել Եվրամիության անդամակցությանը:
Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին այս պահին տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանն ազատ է արձակվել:
Ապրիլի 26-ից 28-ը Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը: