Թուրքիան դեկտեմբերի 30-ից COVID-19-ի թեստի տեղեկանքներ է պահանջելու ուղևորներից
Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք է պահանջելու բոլոր ուղեւորներից, որոնք երկիր են ժամանելու ավիատրանսպորտով:
«Ուղեւորները, որոնք ավիաչվերթով մեկնում են Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով այլ երկիր, պետք է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք ներկայացնեն, որն արվել է թռիչքից ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:
Կանոնն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ի տեղական ժամանակով 12:00-ից:
Վեցից ցածր տարիքի ուղեւորների համար տեղեկանք չի պահանջվի»,-հաղորդել են Turkish Airlines ավիաընկերության մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ այն ուղեւորներին, որոնք նման տեղեկանք չեն ներկայացնի տպագիր կամ էլեկտրոնային տեսքով, չեն թույլատրի նստել ինքնաթիռ: Տեղեկատվությունը հաստատել են նաեւ ռուսաստանյան տուրօպերատորները:
«Տեղեկանքը պետք է ներկայացվի անգլերեն լեզվով»,-ճշտել է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Մակարկովան:
Թուրքիայի իշխանությունները կանոնների խստացումը բացատրել են կորոնավիրուսի ավելի վարակիչ հիմնամանրէի տարածմամբ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում:
Ենթադրվում է, որ նախազգուշական նոր միջոցները գործելու են մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: