Իսրայելին 2021թ․ սպառնացող մարտահրավերների գնահատականը և Հայաստանում արվող պառակտիչ բաժանումները
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․ ընթացքում Իսրայելին սպառնացող մարտահրավերների գնահատականը։
Ըստ դրա՝ երկրի անվտանգությունը խաթարող հիմնական (sic!) գործոնների շարքում նշվել են ներհասարակական պառակտվածությունը և կառավարության կողմից որոշումների կայացման հարցում համարժեք ունակություններ ունեցող գործիչների մեկուսացումը։
Հետաքրքիր է, երբ Հայաստանում արվում էին «սև-սպիտակ», «էլիտա-ժողովուրդ» և հասարակության այլ պառակտիչ բաժանումներ, կամ հիստերիկ տոնայնությամբ ասվում էր՝ «ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք», որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին» (գերմաներեն՝ Revolutionsführer [ռեվոլուցիոնսֆյուրեր]), որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը»։
Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․…
Posted by Vardan Voskanyan on 2021 թ. հունվարի 7, հինգշաբթի